Աշխատանքային գործունեություն
- 2022 թվականից առ այսօր՝ «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,
- 2022 թվականից առ այսօր՝ «Ստրատեգիուս» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, տնօրեն,
- 2009 թվականից առ այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս,
- 2023 թվականից առ այսօր՝ Միջազգային առևտրային պալատի Հայաստանյան ազգային կոմիտեի ֆինանսաբանկային հանձնաժողովի անդամ,
- 2024 թվականից առ այսօր՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամ,
- 2019 թվականից առ այսօր՝ MIRASO ուսումնական կենտրոնի թրեյներ- վերլուծաբան («Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում»),
- 2012-2022թթ․՝ Անձնագրային և վիզաների վարչության ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար,
- 2020-2023թթ․՝ Հանրային ռադիոյի «Ֆինանսական գրագիտություն» հաղորդաշարի մշտական հրավիրված ֆինանսական փորձագետ:
Կրթություն
Բարձրագույն, տնտեսագետի որակավորում` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտացմամբ
Գիտական աստիճան, կոչում
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հրատարակումներ
- Արտասահմանյան հեղինակավոր հրատարակչություններում 4 գիտական հոդվածի հեղինակ (համահեղինակ), որոնցից 2-ը Scopus վարկանիշավորմամբ,
- ՀՀ հրատարակչություններում 5 գիտական հոդվածի հեղինակ (համահեղինակ),
- 1 ուսումնական ձեռնարկի և 1 մենագրության համահեղինակ:
Linkedin հարթակում անձնական էջի հղումը