Անդամակցության կարգ

Անդամակցության կարգ


Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիային անդամագրվելու համար Դուք պետք է համապատասխան բաժնում լրացնեք Անդամակցության հայտը և ներկայացնենք այն Ասոցիացիային։ Հայտն ուսումնասիրելուց հետո Ասոցիացիայի աշխատակիցը կապ կհաստատի Ձեր հետ։


Հայտը բավարարելուց հետո Դուք պետք է լրացնենք համապատասխան դիմում-ձևաթուղթը, որը սահմանված ժամկետում կներկայացվի Ասոցիացիայի Խորհրդի քննարկամանը։ Դիմումի քննարկումից հետո Դուք կստանաք համապատասխան ծանուցում։


Ասոցիացիայի անդամների ընդունելությունն իրականացվում է ընտրովի և գնահատողական ընթացակարգով՝ համաձայն Ասոցիացիայի Կանոնադրության և Անդամակցության Կարգի։ Անդամակցության վերաբերյալ որոշումը կայացվում է Ասոցիացիայի Խորհրդի կողմից՝ թեկնածուի ակնառու ձեռքբերումների, ներկայացրած փաստաթղթերի և մասնագիտական գործունեության համակողմանի դիտարկման արդյունքում։


«Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ-ն ֆինանսավորվում է իր անդամների անդամավճարներից։ Մուտքի վճարի և ամսական անդամավճարների չափը որոշվում է Ասոցիացիայի Խորհրդի կողմից։


Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 55 388 328 հեռախոսահամարին։