ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ֆինանսների և հաշվապահության ոլորտի փորձառու մասնագետ՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական գործունեությամբ։ Մասնագիտությամբ ֆինանսիստ և հաշվապահ է։ Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի և ֆինանսական ղեկավարի պատասխանատու պաշտոններ տարբեր խոշոր ընկերություններում, այդ թվում՝ էներգետիկայի համակարգում, ծառայությունների ոլորտում և մեծածախ առևտրի ոլորտում գործող ընկերություններում։


Իր գործունեության շրջանակներում կազմակերպել և ղեկավարել է հաշվապահական հաշվառման գործընթացները, իրականացրել է ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ֆինանսական պլանավորում և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության համապարփակ վերլուծություններ։ Նրա աշխատանքն ուղղված է եղել ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը, ֆինանսական վերահսկողության ամրապնդմանը և կառավարման որոշումների համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության ապահովմանը։


Ունի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ), հաշվապահական միջազգային ստանդարտների և IFAC-ի էթիկայի օրենսգրքի խորքային գիտելիքներ։ Տիրապետում է Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրությանը։


Մասնագիտական զարգացման շրջանակներում ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ մասնագիտական կոնֆերանսների և սեմինարների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։


Հանդիսանում է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հիմնադիր անդամ, խորհրդի անդամ և փոխնախագահ՝ իր ներդրումն ունենալով ոլորտի մասնագիտական զարգացման և ֆինանսական մասնագիտության հեղինակության բարձրացման գործում։

← ՀՖԱ Խորհուրդ