ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՔԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՔԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիա» ՀԿ ստեղծման գաղափարի համար հիմք է հանդիսացել տարբեր ոլորտների ֆինանսիստ մասնագետների և ֆինանսների կառավարմամբ զբաղվորների համար միասնական հարթակի ձևավորումը։ Այն նպաստում է ոչ միայն տարբեր ոլորտների ֆինանսիստների միջև փորձի փոխանակման հնարավորությունների մեծացմանը, այլև հանրության շրջանում և բիզնեսի համար ֆինանսական գրագիտության մասով իրազեկվածության բարձրացմանն ու տեղեկատվության տարածմանը։ Հաշվի առնելով այս ամենը, Ասոցիացիան նախատեսում է հետևյալ հիմնական նպատակների իրականացումը․


  1. նպաստել ՀՀ-ում ձեռնարկատիրության ֆինանսական հաշվառման և հաշվետվողականության համակարգի զարգացմանը,
  2. աջակցել կազմակերպություններում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՖՀՄՍ) ներդրմանը,
  3. օժանդակել կազմակերպությունների ֆինանսիստների (հարակից մասնագետների) մասնագիտական որակավորման բարձրացմանը,
  4. ձեռնարկատիրության ոլորտում ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ նպաստել պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը,
  5. օժանդակել հայաստանյան կազմակերպություններում ֆինանսական կառավարման միջազգային փորձի ներդրմանը,
  6. օժանդակել ՀՀ մարզերում ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսական մասնագետներին ֆինանսական կառավարման տարրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը,
  7. աջակցել կրթական հաստատությունների (ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական կրթական հաստատություններ, դպրոցներ) և տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև ֆինանսական գրագիտության բարձրացման և փորձի փոխանակման նպատակով փոխգործակցության միջավայրի ձևավորմանը,
  8. նպաստել դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության իրազեկվածության բարձրացմանը,

Ասոցիացիայի կանոնադրությամբ սահմանված են նաև ֆինանսական ոլորտին առնչվող այլ նպատակներ ևս։


Ուրախալի է այն փաստը, որ Ասոցիացիայի նպատակների իրագործման մասով ֆինանսիստների և կազմակերպությունների բազմաթիվ դրական արձագանքներն առկա են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

← Նորություններ