Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը հրավիրված էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ ուսանողների համար «Ֆինանսական կառավարման գործնական առանձնահատկությունները» թեմայով վարպետաց դաս անցկացնելու նպատակով:
Դասախոսության ընթացքում Ս. Միրզոյանն ուսանողներին ներկայացրեց ինչպես կազմակերպություններում գրագետ ֆինանսական կառավարման կարևորությունը, այնպես էլ դրանում հենց իրենց՝ ապագա մասնագետների կարևոր դերակատարությունը: