Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի անդամները շրջայց կատարեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և Գյումրու պետական տեխնիկական քոլեջ:
Այցելությունների նպատակն էր տեղում ծանոթանալու կրթական առանձնահատկություններին և քննարկել բարձրացվող հարցերը: Ասոցիացիայի նպատակներից է ֆինանսական գրագիտության տարրերը մարզային կրթօջախների միջոցով Երևանից հեռու տարածաշրջաններ հասցնելը: Դա հիմք հանդիսացավ, որպեսզի հանդիպումների ընթացքում կրթօջախների ղեկավարների հետ փոխադարձ համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ քննարկվեն:
Շրջայցերը ճանաչողական լինելուց բացի բավական արդյունավետ էին և հետաքրքիր: