25.10.2022թ.-ին Հայաստանի եվրոպական համալսարանի ֆինանսների ամբիոնի հրավերով Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանն ապագա ֆինանսիստների և մենեջերների համար անցկացրեց բաց դասախոսություն-քննարկում՝ պրակտիկ ոլորտում ֆինանսական վերլուծությունների անհրաժեշտության, դրանց միջոցով որոշումների կայացման կարևորության, Հայաստանում ֆինանսիստ-վերլուծաբանների ձևավորվող մեծ պահանջարկի մասին:
Սողոմոն Միրզոյանն ուսանողներին ներկայացրեց նաև Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիայի գործունեության նպատակներն ու ուղղությունները և այդ աշխատանքներում ուսանողների ներգրավման հնարավորությունները: