09.11.2022թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի աշխատանքներում մեծ ակտիվությամբ ներգրավվեցին տարբեր ԲՈՒՀ-երի ուսանող կամավորներ: Գործող փորձառու մասնագետների հետ մասնագիտական աշխատանքներին մասնակցությունը ապագա ֆինանսիստներին և մենեջերներին օգտակար կլինի իրենց աշխատանքային գործունեությունը սկսելուց առաջ, կամ շարունակելիս:
Ասոցիացիան կարևորում է մեծ պոտենցիալով հրաշալի երիտասարդության ներուժը, և իր գործունեությամբ նպաստում է այդ պոտենցիալի իրացմանը: