ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀՖԱ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀՖԱ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Յուրաքանչյուր կազմակերպություն ցանկալի է ունենա իր գործունեությունը համառոտ բնութագրող և խորհրդանշող տարբերիչ նշան։ Այդ համատեքստում, Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիան առանձնացրել է այն տարբերիչ գծերը, որոնք համակարգված արտահայտում են կազմակերպության գործունեության տեսլականը։


<<Հայաստանի Ֆինանսիստների Ասոցիացիա>> ՀԿ15․03․2022թ․ կայացած Խորհրդի նիստում N2 որոշմամբ հաստատվել է Ասոցիացիայի խորհրդանիշը։ Խորհրդանիշն իրենից ներկայացնում է հետևյալ պատկերը․


Մոխրագույն շրջանագծի ներսում տեղադրված են համեմատաբար փոքր չափի շրջան կազմող և միևնույն ուղղությունն ունեցող երկու կիսաշրջանագիծ կապույտ և մոխրագույն սլաքներ, որոնք խորհրդանշում են ֆինանսական հոսքերի՝ մուտքերի և ելքերի շրջանառելիության անընդհատությունը: Կիսաշրջանագծերի ներսում տեղադրված է ավելի փոքր մոխրագույն օղակ, որը խորհդանշում է ֆինանսական հոսքերի փակ ցիկլը։ Օղակի ներսում պատկերված են կապույտ և մոխրագույն միմյանց մեջ խառնված ալիքաձև պատկերներ՝ խորհրդանշելով ֆինանսական հոսքերի տարբեր ուղղություններից միախառնումը։ Կենտրոնում՝ պատվանդանի վրա տեղադրված է Տիգրան Մեծ Հայոց արքայի կողմից իր դիմապատկերով հատված մետաղադրամ, որը խորհրդանշում է ֆինանսական աշխարհում հայոց երբեմնի հզորությունը։ Շրջանագծի և կիսարջանագիծ կազմող սլաքների միջանկյալ հատվածի վերևի մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հապավումը, իսկ ներքևի մասում գրված է անվանման անգլերեն տարբերակը՝«ARMENIANFINANCIERS ASSOCIATION»:

← Նորություններ