Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ասոցիացիայի 2 անդամների տարբեր գիտական հոդվածներ միաժամանակ տպագրվել են միջազգային հեղինակավոր Scopus վարկանիշավորվող „Sustainable Development of Transport. Lecture Notes in Networks and Systems“ գրքում։ Մասնավորապես։
✅ Ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանի համահեղինակությամբ տպագրվել է „The Possibilities of Digitalizing the Evaluation of Green Economy Efficiency“ աշխատությունը։
✅ Ասոցիացիայի ֆինանսաբանկային հանձնաժողովի անդամ Սուրեն Պարսյանի համահեղինակությամբ տպագրվել է „The Role of the Green City Strategy in the ESG Context“ աշխատությունը։
Շնորհավորում ենք հեղինակներին միջազգային հարթակներում հերթական գիտական ներկայացվածության համար։