ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՈՂՈՄՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀՊՏՀ ՔՈԼԵՋԻ ՀՅՈՒՐ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՈՂՈՄՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀՊՏՀ ՔՈԼԵՋԻ ՀՅՈՒՐ

Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը հրավիրվել էր ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական Քոլեջ՝ Ֆինանսական կառավարման գործնական առանձնահատկությունների մասով բաց դաս անցկացնելու նպատակով:


Ասոցիացիայի կանոնադրական նպատակներից է դպրոցականների և ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտությանը միտված միջոցառումների անցկացումը, որը կարող է նպաստել այս ոլորտում կայացվող որոշումների արդյունավետության բարձրացմանը:


Հանդիպումն անցավ բավական ակտիվ միջավայրում՝ բազմաբովանդակ հարցադրումների և ինտերակտիվ քննարկումների շրջանակներում: Ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսներն իրենց հետաքրքրող հարցադրումների վերաբերյալ լսեցին Ասոցիացիայի նախագահի տեսակետները:

← Հարցազրույցներ