12.04.2025թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Գիտակրթական հանձնաժողովի կողմից Ասոցիացիայի անդամների համար կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ կազմակերպություններում կառավարման խնդիրների, դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Հանձնաժողովի ղեկավար Լուսինե Բոյաջյանը ներկայացրեց համաշխարհային պրակտիկայում ձևավորված կառավարման մոդելները, քննարկվեցին հայաստանյան կազմակերպություններում կառավարման բացերը, գոյություն ունեցող արտասահմանյան մոդելների տեղայնացման հնարավորություններն ու ռիսկերը, մոտեցումները:
Ասոցիացիայի անդամները ևս կիսվեցին իրենց ոլորտներում առկա բացերով, ներկայացրեցին կառավարման խնդիրների լուծման վերաբերյալ իրենց տեսակետները: