Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի մի խումբ անդամներ այցելեցին Մելանտե ապրանքանիշը ներկայացնող հայկական տեքստիլ արտադրական կազմակերպություն: Այցելության ընթացքում ծանոթացան կազմակերպության գործունեությանը, արտադրական պրոցեսներին, տեքստիլ ոլորտի արտադրությանը և ֆինանսական հոսքերին վերաբերող առանձնահատկություններին:
Ասոցիացիան կարևորում է հայկական արտադրության խթանումն ու զարգացումը, և նպաստում է դրա առաջխաղացմանը:
Ասոցիացիայի անդամները շնորհակալ եղան Մելանտեի ղեկավարներին՝ հրավերի և ինֆորմատիվ այցելություն կազմակերպելու համար: