Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սողոմոն Միրզոյանը վարպետաց դաս անցկացրեց ՀՊՏՀ ուսանողների համար՝ «Ֆինանսական գրագետ կառավարում և հաջողության խաչմերուկ» թեմայով: Հանդիպման նպատակը կազմակերպություններում ֆինանսական գրագետ կառավարման մոդելների ներդրման կարևորության մասին ուսանողների հետ զրուցելն էր:
Բանախոսը խոսեց նաև երիտասարդ տարիքում «Հաջողության խաչմերուկներում» ճիշտ կողմնորոշվելու, առավել կրթված և տեղեկացված լինելով արդյունավետ որոշումներ կայացնելու մասին: Պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ նպատակ հետապնդելով մոտիվացնել նրանց կրթություն ստանալու և աշխատանքային գործունեության մեկնարկի ճանապարհին:
Միրզոյանը խոսեց նաև Ասոցիացիայի հիմնադրման նպատակների, առաջիկա գործունեության և ուսանողներին դրանցում ներգրավվածության կարևորության մասին: