21.08.2025թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը՝ «Հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները» թեմայով: Հրավիրված բանախոսը «Սեյֆ Քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, հարկային խորհրդատու Էդգար Գիշյանն էր:
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց ինչպես օրենսդրական վերջին փոփոխությունները՝ տալով դրանց մեկնաբանություններ, անդրադարձավ հարակից ենթաօրենսդրական ակտերին, ներկայացրեց օրենսդրության չկատարման դեպքում պատասխանատվության միջոցները, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին: