18.07.2025թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի մի խումբ անդամներ ճանաչողական այց կատարեցին Ինժեներական քաղաք: Օրակարգը բավական հագեցած էր. Ասոցիացիայի անդամներին ներկայացվեց Ինժեներական քաղաքում տեղեկայված կազմակերպությունների գործունեությունը, իրականացվող ու նախատեսվող ծրագրերը: Անդամներն այցելեցին կազմակերպություններ՝ ծանոթանալով պրոդուկտների ստեղծմանը՝ գաղափարից, ծրագրային լուծումներից մինչև արտադրական փուլեր: Շրջայց կազմակերպվեց նաև գիտության և տեխնիկայի թանգարան:
Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա հնարավոր համագործակցութունների մասով: