17.01.2026թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի անդամների հերթական հանդիպումը, որի նպատակն էր ամփոփել Ասոցիացիայի 2025թ.-ի գործունեության արդյունքները, քննարկել 2026թ.-ին նախանշվող ծրագրերը և խոսել անդամների վերջին տարում արձանագրած ձեռքբերումների մասին:
Ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը նախ մանրամասն ներկայացրեց 2025թ.-ին Ասոցիացիայի շրջանակներում իրականացված նախագծերը, դրանց արդյունքները, և խոսեց 2026թ.-ի համար պլանավորված ծրագրերի, նոր պայմանավորվածությունների մեկնարկման և հետագա գործունեության ճանապարհային քարտեզի մասին:
Միջոցառմանը ներկա Ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կիսվեց 2025թ.-ին իր աշխատանքային գործունեության և ձեռքբերված հաջողությունների մասին:
Չափազանց ոգևորիչ է այն հանգամանքը, որ լինելով ոլորտի բազմափորձ մասնագետներ՝ նրանք շարունակում են կարևորել մասնագիտական կրթությունը: Մասնավորապես, ոմանք ստացել են միջազգային որակավորումներ, ոմանց հետազոտական աշխատանքները տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում, ոմանք ունեցել են աշխատանքային առաջխաղացում, ոմանք էլ 2026թ.-ին նախատեսում են մեկնարկել միջազգային սերտիֆիկացման գործընթացներ:
Ամփոփելով միջոցառումը, Ասոցիացիայի անդամները համոզմունք հայտնեցին, որ Ասոցիացիայում ներկայումս կենտրոնացված է տնտեսության բոլոր ոլորտները ներկայացնող ֆինանսիստ-մասնագետների այն ներուժը, որի շրջանակներում բոլոր քննարկված ծրագրերը հեշտությամբ հնարավոր է իրագործել: