Ասոցիացիայում կազմակերպված Կառավարում և արդյունավետություն թեմայով սեմինար-քննարկման հյուրն էր բիզնեսի կառավարման խորհրդատու, հանրային գործիչ, Sandoyan Holding ընկերության նախագահ Marina Sandoyanը, ով իր հարուստ փորձով կիսվեց բիզնեսում կառավարման առանձնահատկություններով:
Դրանցում ընդգծվում էին ֆինանսիստների համար կառավարման յուրահատուկ ձևաչափերը: Հանդիպումն անցավ չափազանց բարձր ինտերակտիվ մթնոլորտում, մասնակիցները լսեցին շատ հարցերի վերաբերյալ Մարինայի տեսակետները: