Ասոցիացիայի Գյումրու ներկայացուցչության ղեկավար ընտրվեց Ասոցիացիայի անդամ Compass Business Group խորհրդատվական և կրթական կազմակերպությունը, որի անունից հանդես է գալիս տնօրեն Ղարիբ Հարությունյանը: Գյումրու մասնաճյուղի բացման նպատակն է ՀՀ Շիրակի մարզում գործող բիզնեսների համար առավել հասանելի դարձնել ֆինանսական կառավարման ժամանակակից մոդելների ներդնումը, հասարակության մոտ ֆինանսական գրագիտության բարձրացումը, կրթական հաստատությունների հետ այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունների ստեղծումը, ֆինանսիստների և հաշվապահների համար մասնագիտական որակավորման բարձրացմանն օժանդակելը: