Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը՝ «Ներդրում՝ առանց սահմանների» թեմայով: Հրավիրված բանախոսը Գրիգոր Աշոտյանն էր, ով ֆինանսական, կորպորատիվ բանկինգի ներդրումների բնագավառի խորհրդատու է: Ավելի քան չորս տարի նա ղեկավարել է բանկերում ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդների ուղղությունը, իսկ այսօր զբաղվում է ներդրումային խորհրդատվությամբ և աշխատում է մասնավոր ներդրողների ու ձեռնարկատերերի հետ՝ օգնելով նրանց գտնել և գնահատել ներդրումային հնարավորություններ՝ պարտատոմսերից և pre-IPO նախագծերից մինչև վենչուրային և private equity ներդրումներ։
Գրիգորը խոսեց փողի, ներդրումների և այն որոշումների մասին, որոնք կարող են փոխել մեր ֆինանսական ապագան։ Քննարկումն անցավ բավական ինտերակտիվ մթնոլորտում, ներկաները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: