ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

22.08.2021թ.-ին Սողոմոն Միրզոյանի առաջարկով ֆինանսական ոլորտի մի խումբ մասնագետներ հավաքվեցին ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու մասնագիտական կառույց ձևավորելու գաղափարը:

Ս. Միրզոյանը ներկայացրած, որ գտնում է Հայաստանում հասունացել է պահը ֆինանսիստներին մի տեղ համախմբելու, մասնագիտական քննարկումներ ծավալելու, հասարակության շրջանում և տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններում ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով մասնագիտացված կառույցի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ նպատակով չափազանց կարևորում է, որպեսզի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆինանսիստներն իրենց մասնագիտական ներուժը կենտրոնացնեն մեկ հարթակում:

Այնուհետև, Ս. Միրզոյանը ներկայացրած Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա ՀԿ ստեղծելու նպատակով իր կողմից կազմված կանոնադրությունը՝ հիմնականում անդրադառնալով կանոնադրական նպատակներին և անդամակցության պայմաններին:

Ներկաները ևս դրական արտահայտվեցին Ս. Միրզոյանի ներկայացրած գաղափարին, խոսեցին այդպիսի կառույցի ստեղծման կարևորության և անհրաժեշտության մասին, փաստաթղթի նախագծի վերաբերյալ ևս հնչեցնելով տեսակետներ և կարծիքներ:

Ոչ ֆորմալ քննարկումը հնարավորություն տվեց ավելի անկաշկանդ և ոչ պարտավորեցնող առողջ քննարկում ծավալել: Իսկ վերջում Սողոմոնի առաջարկով ներկաներից բոլորն էլ փոքր թղթիկների վրա գրեցին, թե յուրաքանչյուրն ինչպես է պատկերացնում Ասոցիացիան 5 տարի հետո՝ ինչպես հնարավոր եղավ ձևավորել և կայացնել այն, կամ ինչպիսի մեկնարկ ու զարգացում ունեցավ: Այդ թերթիկները գցեցին գինու շշի մեջ՝ թղթով զմռսած փակեցին, իսկ վրան գրեցին բացելու ամսաթիվը 22.08.2026թ.՝ պայմանավորվելով, որ այդ օրը նորից հավաքվելով կբացեն ընթերցելու յուրաքանչյուրի պատկերացումներով Ասոցիացիայի անցած 5 տարվա ճանապարհը:

← Միջոցառումներ