ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԵՐԿՈՒ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20.09.2026թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան Գյումրիում կազմակերպել էր միաժամանակ 2 պանելային քննարկում: Նման միջոցառումների կազմակերպման նպատակը Շիրակի մարզում գործող կազմակերպությունների համար ֆինանսական կառավարման առանձնահատկությունների ներկայացնելն էր, ինչպես նաև ֆինանսիստներին և հաշվապահներին հուզող հարցերի վեր հանելն ու քննարկման առարկա դարձնելը:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաներին Ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի ձևավորման կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այդպիսով Շիրակի մարզում Ասոցիացիայի գործունեության մեկնարկը տրված է, իսկ ծրագրերն իրենց ուշացնել չեն տա:

Բացման ելույթով հանդես եկավ նաև Ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Ղարիբ Հարությունյանը, ով ևս կարևորեց Ասոցիացիայի ներկայացվածությունը Շիրակի մարզում այն համատեքստում, որ ֆինանսական կառավարման այն մոդելները, որոնք արդեն սկսել են գործարկվել Երևանում, դեռ չունեն իրազեկվածության բարձր մակարդակ մարզերում, ինչի ուղղությամբ Ասոցիացիայի դերն այդ աշխատանքներում մեծ է լինելու:

Առաջին պանելային քննարկման շահառուն ֆինանսիստներն ու հաշվապահներն էին, իսկ նպատակը Շիրակի մարզի մասնագետներին ոլորտային առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Պանելային քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան կազմակերպությունների ֆինանսիստի և հաշվապահի գործառույթների տարանջատմանը, գործնականում ֆինանսիստներին հաճախ հանդիպող խնդիրներին, ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդների ներդրման, դրանցում IT տեխնոլոգիական լուծումների անհրաժեշտությանը, ինչպես նաև ֆինանսիստների պարբերաբար վերապատրաստման ծրագրերի կարևորությանը:

Երկրորդ պանելային քննարկման շահառուն գործարարներն ու կազմակերպությունների ղեկավարներն էին: Քննարկման հիմնական նպատակը վերջիններիս ֆինանսական գրագետ կառավարման, երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորման կարևորության ներկայացնելն էր, հիմնադիրներին հաճախ հանդիպող խնդիրների մասին խոսելը, հիմնադիր (ղեկավար)-ֆինանսիստ փոխհարաբերությունների քննարկումը, հիմնադիրների և CEO-ների ֆինանսական կառավարման գիտելիքների անհրաժեշտության ներկայացումը:

Երկու քննարկումներն էլ անցան բավական ինտերակտիվ մթնոլորտում, ներկաները ևս հարցեր ուղղեցին բանախոսներին, հնչեցրեցին տեսակետներ և դիտարկումներ:

Փակման խոսքում Ասոցիացիայի նախագահն ամփոփեց, որ Գյումրիում ֆինանսական արդյունավետ կառավարման պրոցեսների ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, իսկ նմանատիպ նախագծերն իրենց շարունակությունն են ունենալու այլ քաղաքներում ևս:

← Միջոցառումներ