09.06.2024թ.-ին Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Աշխատանքային իրավահարաբերություններ» թեմայով: Ասոցիացիայի կողմից հրավիրված հյուր Գայանե Քարիմյանը մասնակիցներին ներկայացրեց գործնականում աշխատանքային իրավահարաբերություններում հանդիպող խնդրահարույց իրավիճակները և առաջարկեց դրանց հնարավոր լուծումները:
Քննարկումն անցավ բավական ինտերակտիվ, մասնակիցները հյուրին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ակտիվ ներգրավվեցին քննարկումներում: Թեմայի հետաքրքրությամբ և ընդգրկվածությամբ պայմանավորված մասնակիցները հյուրին խնդրեցին ևս մեկ անգամ այցելել Ասոցիացիա՝ հարցուպատասխանի ձևաչափով: