Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում տեղի ունեցավ «Ֆինանսիստին հանդիպող առաջին 3 խնդիրները» խորագրով պրոդուկտիվ քննարկում: Ասոցիացիայի անդամ տարբեր ոլորտի ֆինանսական կառավարման ղեկավարներն ակտիվ քննարկման առարկա դարձրեցին կազմակերպությունների ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական կառավարման ժամանակ առավել ակնառու խնդիրները:
Դրանց լուծման ուղղությամբ առաջարկվեց և նախանշվեց մշակել իրականացման ենթակա մի շարք միջոցառումների փաթեթներ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ասոցիացիայի կամավորներ: