18.01.2025թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Արտահերթ Համաժողով: Օրակարգային հարցերն էին.
1. Ասոցիացիայի 2024թ.-ի գործունեության ամփոփում,
2. Ասոցիացիայի գործող հանձնաժողովների աշխատանքների քննարկում,
3. Ասոցիացիայի 2 Հանձնաժողովների նոր կազմերի ներկայացում,
4. Խորհրդի 1 անդամի քվեարկության կազմակերպում,
5. Ասոցիացիայի 2025թ.-ի գործունեության քննարկում:
Համաժողովում քննարկումները բավական ընդգրկուն բնույթ ունեցան, որոնցով նախանշվեցին նաև Ասոցիացիայի հետագա գործունեության ուղենիշերը: