Արմավիր քաղաքի «ԱՐՄ ՄԵԴ» ԲԿ-ում 21.05.2023թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հանդիպումը քաղաքի գործարարների, ֆինանսական և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը հանգամանորեն ներկայացրեց կազմակերպություններում ֆինանսական գրագետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորությունը, Ասոցիացիայի դերը այդ գործընթացների ներդրման գործում, պատասխանեց մասնակիցների հարցադրումներին և դիտարկումներին:
Տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ ոլորտին առնչվող մի շարք հարցերի շուրջ: