
Ասոցիացիայի նպատակներից է աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական գիտելիքների և փորձառության ավելացմանը:
Ասոցիացիայում պարբերաբար կազմակերպվում են ինչպես մասնագիտական, այնպես էլ հարակից ուղղություններով սեմինար-քննարկումներ՝ որպես բանախոսներ հրավիրելով ինչպես Ասոցիացիայի անդամներին, այնպես էլ տարբեր ոլորտներում բարձր փորձառություն և ճանաչում ունեցող մասնագետներին: Ասոցիացիայի անդամների համար կազմակերպվում են ճանաչողական այցեր տարբեր կազմակերպություններ: Այս բոլորը նպաստում է Ասոցիացիայի անդամների մասնագիտական գիտելիքների աճին, ինչպես նաև բազմակողմանի մտածողության ավելացմանը: