ՀՀ մարզերում տեղեկատվության հասանելիության ապահովում

ՀՀ մարզերում տեղեկատվության հասանելիության ապահովում

Ասոցիացիայի նպատակներից է օժանդակել ՀՀ մարզերում ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսական մասնագետներին ֆինանսական կառավարման տարրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը:


Ասոցիացիայի անդամների մարզային ուսումնասիրությունները, անձնական շփումները ցույց են տվել, որ ՀՀ մարզերում գործող կազմակերպություններն ընդհանուր առմամբ հետ են մնում մայրաքաղաք Երևանում ներդրվող ֆինանսական կառավարման նորարարական մոտեցումները տեղայնացնելուց, իսկ մասնագետներն առավել պակաս հնարավորություններ ունեն վերապատրաստման ծրագրերին մասնակցելուն: Կարևորելով ամբողջ երկրի համաչափ զարգացման առաջնահերթությունը, Ասոցիացիան նախաձեռնել է ՀՀ մարզերում գործող ձեռնարկատերերի, ֆինանսիստների, կրթական հաստատությունների համար ծրագրերի իրականացում:

← Գործունեություն