Համագործակցություն կրթական հաստատությունների հետ

Համագործակցություն կրթական հաստատությունների հետ

Ասոցիացիայի նպատակներից է աջակցել կրթական հաստատությունների (ԲՈՒՀ-եր, միջին մասնագիտական կրթական հաստատություններ, դպրոցներ) և տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև ֆինանսական գրագիտության բարձրացման և փորձի փոխանակման նպատակով փոխգործակցության միջավայրի ձևավորմանը:


Կարևորելով կրթական հաստատությունների և տնտեսության իրական հատվածի միջև կապի անհրաժեշտությունը, Ասոցիացիան պարբերական հանդիպումներ է ունենում ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների դասախոսների և ուսանողների հետ՝ կարևորելով նրանց գիտելիքների ներդրումը կազմակերպություններում: Միաժամանակ, հանդիպումներ են կազմակերպվում կազմակերպությունների ղեկավարների հետ, տեղերում իրականացվում են այցելություններ՝ գործնականում հանդիպող խնդիրները վեր հանելու և նոր պատրաստվող մասնագետների շրջանում դրանց վերաբերյալ քննարկումներ ծավալելու ուղղությամբ:

← Գործունեություն