
Ասոցիացիայի նպատակներից է նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ծրագրերի և որակավորումների ճանաչմանը:
Ասոցիացիան կարևորելով ֆինանսական կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը նախաձեռնել է միջազգային չափանիշներին բավարարող ֆինանսական կառավարման որակավորման ծրագրերի մշակում: Դա հնարավորություն կտա համագործակցելով պետական մարմինների հետ Հայաստանի մասշտաբով հասնել ֆինանսական ղեկավարների և ֆինանսիստների որակավորման չափանիշների սահմանմանը, և որակավորման ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում տված գիտելիքները և որակավորման փաստաթղթերն ընդունելի լինեն պետական մարմինների կողմից:
Միաժամանակ, Ասոցիացիան նախատեսում է ֆինանսիստների որակավորման ծրագրերը մշակել միջազգային չափորոշիչների շրջանակներում, որը հնարավորություն կընձեռի միջազգային մասնագիտացված կառույցների կողմից ևս ընդունել Ասոցիացիայի կողմից տրված որակավորման փաստաթղթերը: