Ֆինանսիստների որակավորման բարձրացում

Ֆինանսիստների որակավորման բարձրացում

Ասոցիացիայի նպատակներից է օժանդակել կազմակերպությունների ֆինանսիստների (հարակից մասնագետների) մասնագիտական որակավորման բարձրացմանը:


Կազմակերպություններում բարձր որակավորում ունեցող ֆինանսական ղեկավարների և ֆինանսիստների ներգրավումը կարող է բարձրացնել որոշումների կայացման արդյունավետությունը: Հայաստանյան շատ կազմակերպություններում ֆինանսական կառավարման որոշումները դեռևս կայացվում են ինտուիտիվ մեթոդներով: Միջազգային մակարդակով ֆինանսիստների որակավորման բարձրացումը հնարավորություն կտա արտասահմանում կիրառվող կառավարման մեթոդները տեղայնացնել Հայաստանյան կազմակերպություններում:


← Գործունեություն