
Ասոցիացիայի նպատակներից է աջակցել կազմակերպություններում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի (ՖՀՄՍ) ներդրմանը:
Հայաստանյան կազմակերպությունների միջազգային մրցունակության բարձրացման համար կարևորվում է միջազգային չափորոշիչներով գործելաոճը: Աշխարհում արդեն կիրառելի ստանդարտացված գործընթացները վաղուց ապացուցել են իրենց գործնականում կիրառելիության անհրաժեշտությունը: Դրանց ներդրումը Հայաստանյան կազմակերպություններից շատերում հնարավորություն կստեղծի բարձրացնել կառավարելիության մակարդակը: